Google-ի Hotel Center-ի Օգտագործման սույն պայմանները («Պայմաններ») կնքվում են Google Ireland Limited-ի («Google») և սույն Պայմանները կատարող կամ դրանք էլեկտրոնային եղանակով ընդունող կազմակերպության («Ճամփորդական գործընկերոջ») կողմից։ Սույն Պայմանները կարգավորում են Ճամփորդական գործընկերոջ կողմից Google Hotel Center-ի, այդ թվում՝ առնչվող ծառայությունների, գործառական հնարավորությունների և գործառույթների լրակազմերի («Ծառայություններ») օգտագործումը (i) որոնք հասանելի են Ճամփորդական գործընկերոջը սույն Պայմաններով տրամադրված հաշվի (հաշիվների) («Հաշիվներ») միջոցով կամ (ii) որոնք ներառում են սույն Պայմանների հղումը (միասին՝ «Hotel Center»)։
1. Hotel Center-ի օգտագործումը Ճամփորդական գործընկերը կարող է Hotel Center-ին ուղարկել տվյալներ, թարմացվող բովանդակություն կամ այլ բովանդակություն («Բովանդակություն»)՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Google API-ներ։ Ճամփորդական գործընկերն ընդունում է, որ Բովանդակությունը պետք է ներկայացվի Google-ի կողմից Ճամփորդական գործընկերոջը տրամադրված ցանկացած հրահանգի կամ բնութագրի համապատասխան։ Google-ը կարող է Ճամփորդական գործընկերոջը հասանելի դարձնել գործառույթներ, որոնց շնորհիվ Ճամփորդական գործընկերը կարող է արտահանել, կապել, տեղափոխել կամ որևէ այլ կերպ օգտագործել Hotel Center-ի բովանդակությունը Google-ի մեկ այլ ծառայության հետ։ Այդ դեպքում Ճամփորդական գործընկերոջ կողմից Google-ի նման այլ ծառայության օգտագործումը կկարգավորվի այդ ծառայության պայմաններով, սակայն Hotel Center-ի օգտագործումը կկարգավորվի սույն Պայմաններով։ Hotel Center-ի որոշակի լրացուցիչ ծառայություններից օգտվելու ցանկության դեպքում Ճամփորդական գործընկերոջից կարող է պահանջվել առանձին ընդունել այս ծառայությունների օգտագործման պայմանները։ Hotel Center-ի որոշ ծառայություններ նշված են որպես «Բետա» կամ որպես այլ կերպ չաջակցվող կամ գաղտնի («Բետա գործառույթներ»)։ Ճամփորդական գործընկերը չի կարող հրապարակել որևէ տեղեկություն Բետա գործառույթներից կամ դրանց մասին, կամ ոչ հրապարակային Բետա գործառույթների պայմանների կամ գոյության մասին։ Google-ը կամ դրա հետ Փոխկապակցված կազմակերպությունները ցանկացած պահի կարող են կասեցնել, փոփոխել կամ դադարեցնել Ծառայությունները, այդ թվում՝ Բետա գործառույթները։ Սույն Պայմանների շրջանակներում «Փոխկապակցված կազմակերպություն» նշանակում է ցանկացած կազմակերպություն, որը ժամանակ առ ժամանակ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է, վերահսկվում է կամ գտնվում է Google-ի հետ ընդհանուր վերահսկողության ներքո։
2. Հաշիվ Ճամփորդական գործընկերոջ կողմից Hotel Center-ի օգտագործումը ենթադրում է Google-ի կողմից մեկ կամ մի քանի հաշիվների ստեղծում և հաստատում։ Հաշիվները ստուգելու համար և ժամանակ առ ժամանակ Google-ը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, այդ թվում՝ իրավաբանական անձի անունը, առևտրային առաջարկը, հիմնական կոնտակտի տվյալները, հեռախոսահամարը, հասցեն և համապատասխան տիրույթները։ Ճամփորդական գործակալը պատասխանատու է Hotel Center-ի օգտագործման համար, այդ թվում՝ Հաշիվների օգտագործման, Հաշիվների միջոցով Hotel Center-ին ուղարկված բովանդակության, ինչպես նաև Հաշիվների օգտանունների և գաղտնաբառերի պաշտպանության համար։
3. Կանոններ
a. Ճամփորդական գործընկերոջ կողմից Hotel Center-ի օգտագործումը պետք է կարգավորվի (i) Google-ի կիրառելի կանոններով, որոնք հասանելի են https://support.google.com/hotelprices/topic/11077677 հղումով, ինչպես նաև Google-ի կողմից Ճամփորդական գորընկերոջը հասանելի դարձված բոլոր կանոններով, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել Google-ի կողմից (միասին՝ «Կանոններ»), (ii) սույն Պայմաններով և (iii) կիրառելի օրենք(ներ)ով։
b. Hotel Center-ի հետ կապված՝ (i) Google-ը կենթարկվի Google-ի գաղտնիության քաղաքականությանը, որը հասանելի է google.com/policies/privacy հղումով (ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխություններով հանդերձ) և (ii) համապատասխան դեպքերում՝ Google-ը և Ճամփորդական գործընկերն ընդունում են Google-ի՝ որպես տվյալների վերահսկիչ և տվյալների վերահսկիչի միջև փոխգործակցության դեպքում Տվյալների պաշտպանության պայմանները, որոնք հասանելի են https://privacy.google.com/businesses/gdprcontrollerterms/ հղումով («Տվյալների պաշտպանության պայմաններ»)։ Google-ը չի փոփոխի Տվյալների պաշտպանության պայմանները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացահայտորեն թույլատրված է Տվյալների պաշտպանության պայմաններով։
4. Ճամփորդական գործընկերոջ բովանդակությունը
a. Սույնով Ճամփորդական գործընկերը Google-ին տրամադրում է Google-ի և Փոխկապակցված կազմակերպությունների արտադրանքների և ծառայությունների առնչությամբ Բովանդակության օգտագործման անվերադարձ, գլոբալ և անհատույց լիցենզիա (մտավոր սեփականության իրավունքների գործողության շրջանակներում) այդ մտավոր սեփականության իրավունքների գործողության առավելագույն ժամկետով՝ համաձայն գործող օրենքների։ Ճամփորդական գործընկերը համաձայնում է, որ Google-ը կարող է տրամադրել այս իրավունքները Փոխկապակցված կազմակերպություններին և Google-ին ու նրա օգտատերերին ծառայություններ մատուցող կապալառուներին, որպեսզի նրանք օգտագործեն նման բովանդակությունը՝ Google-ի և դրա հետ Փոխկապակցված կազմակերպությունների արտադրանքների և ծառայությունների առնչությամբ։
b. Եթե Ճամփորդական գործընկերոջ կողմից տրամադրված բովանդակությունը պարունակում է URL-ներ կամ նման բովանդակություն, Ճամփորդական գործընկերը սույնով Google-ին իրավունք է տալիս դիտելու, ցուցակագրելու, քեշավորելու կամ սկանավորելու URL-(ներ)ը և բովանդակությունը, որոնք հասանելի են այդ URL-(ներ)ով («Նպատակակետեր»)։ Օրինակ՝ Google-ը կարող է օգտագործել ավտոմատացված ծրագիր՝ նման URL-ների հետ կապված կայքերը բեռնելու և վերլուծելու համար։ Ճամփորդական գործընկերը համաձայնում է, որ Google-ի կամ դրա հետ Փոխկապակցված կազմակերպությունների կողմից Նպատակակետերից հավաքված ցանկացած բովանդակություն կհամարվի Բովանդակություն և կդիտարկվի որպես այդպիսին՝ համաձայն սույն Պայմանների։
c. Օգտվելով Hotel Center-ից՝ Ճամփորդական գործընկերը թույլատրում է Google-ին օգտագործել ցանկացած ապրանքանիշ, ծառայության նշան, ֆիրմային անվանումներ, տարբերանշաններ, տիրույթի անուններ և ցանկացած այլ աղբյուր կամ բիզնես նույնացուցիչ՝ Google-ի կողմից Բովանդակության լիազորված օգտագործման առնչությամբ։
5. Փորձարկում Ճամփորդական գործընկերը լիազորում է Google-ին և դրա հետ Փոխկապակցված կազմակերպություններին՝ (ա) պարբերաբար փորձարկումներ անցկացնել, որոնք կարող են ազդել Ճամփորդական գործընկերոջ կողմից Ծառայությունների օգտագործման վրա (ներառյալ ուղղությունների, որակի, դասակարգման, արդյունավետության, ձևաչափման կամ այլ ճշգրտումների)՝ առանց Ճամփորդական գործընկերոջը նախապես ծանուցելու, ինչպես նաև (բ) ավտոմատացնել բեռնումն ու վերլուծությունը և ստեղծել փորձնական մուտքի տվյալներ՝ Նպատակակետեր մուտք գործելու համար։
6. Երաշխիքներ
a. Կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է, որ ունի սույն Պայմաններով սահմանված հարաբերությունների մեջ մտնելու բոլոր իրավունքներն ու լիազորությունները։
b. Ճամփորդական գործընկերը հաստատում և երաշխավորում է, որ՝
i. ունի և կկիրառի Բաժին 4-ում նշված լիցենզիաները և թույլտվությունները շնորհելու իրավունքը,
ii. չի տրամադրի որևէ Բովանդակություն, որը խախտում է Կանոնները, կիրառելի օրենքը, կիրառելի գաղտնիության քաղաքականությունները կամ երրորդ կողմի մտավոր սեփականության իրավունքը,
iii. ունի բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները՝ Google-ին հասանելի դարձնելու անհատից ստացված կամ անհատի մասին ցանկացած տեղեկություններ, որոնք ենթակա են պաշտպանության՝ տվյալների գաղտնիության կամ պաշտպանության վերաբերյալ կիրառելի օրենքների և նորմերի ներքո, և
iv. Ճամփորդական գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկությունները և արտոնությունները (ներառյալ Ճամփորդական գործընկերոջ առաջարկների ներկայացման համար անհրաժեշտ բոլոր հայտարարագրերը, որոնք վերաբերում են արտադրանքին) ամբողջական, արդիական և ճշգրիտ են ու կմնան այդպիսին։
c. Կողմերի բոլոր երաշխիքները, որոնք գործում են սույն Պայմանների ներքո, հստակ ներկայացված են սույն Բաժին 6-ում (Երաշխիքներ)։ Համաձայն Բաժին 7(բ)-ի (Պատասխանատվության սահմանափակումների բացառություններ) դրույթների՝ կողմերը հրաժարվում են բոլոր պայմաններից ու երաշխիքներից, որոնք հստակ սահմանված չեն սույն Պայմաններում (այդ թվում՝ առևտրային կամ որոշակի նպատակի համար պիտանելիությանը վերաբերող բոլոր ենթադրյալ երաշխիքներից)։
7. Պատասխանատվության սահմանափակում Սույն Բաժին 7-ում (Պատասխանատվության սահմանափակում), «Պատասխանատվություն» եզրույթը նշանակում է ցանկացած պատասխանատվություն, որը նախատեսված է պայմանագրով, առաջացել է քաղաքացիական իրավախախտման կամ անզգուշության հետևանքով, ինչպես նաև կողմերի կողմից կանխատեսելի, անկանխատեսելի, պլանավորված կամ չպլանավորված պատասխանատվությունը։
a. Սահմանափակումներ Համաձայն գործող օրենքների և Բաժին 7(բ)-ի (Պատասխանատվության սահմանափակումների բացառություններ) դրույթների՝
i. կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում սույն Պայմաններից բխող կամ դրանց հետ կապված ցանկացած կորսված եկամտի կամ շահույթի (ուղղակի և անուղղակի) համար կամ ցանկացած հատուկ, անուղղակի, պատահական կամ հետևանքային կորուստների համար (կանխատեսելի, անկանխատեսելի կամ այս Պայմանների ուժի մեջ մտնելու պահին կողմերի կողմից պլանավորված կամ չպլանավորված) և
ii. յուրաքանչյուր կողմի ընդհանուր պատասխանատվությունը, որը բխում է այս Պայմաններից կամ կապված է դրանց հետ, սահմանափակվում է 25 000 ֆունտ ստերլինգով։
b. Պատասխանատվության սահմանափակումների բացառություններ Այս Պայմաններում ոչինչ չի բացառում կամ սահմանափակում որևէ կողմի պատասխանատվությունը հետևյալի համար՝
i. մահվան կամ վնասվածքի, որն առաջացել է տվյալ կողմի կամ նրա աշխատակիցների/ներկայացուցիչների անփութության հետևանքով,
ii. զեղծարարության կամ չարամիտ ապատեղեկատվության,
iii. Բաժին 8-ում ներկայացված իր պարտավորությունների (Փոխհատուցում) կամ
iv. այն դեպքերի, երբ Պատասխանատվությունը չի կարող բացառվել կամ սահմանափակվել՝ համաձայն գործող օրենքների։
8. Փոխհատուցում Գործող օրենսդրությամբ թույլատրված չափով՝ Ճամփորդական գործընկերը կպաշտպանի և կհատուցի Google-ին, դրա հետ Փոխկապակցված կազմակերպություններին, գործակալներին և լիցենզատուներին բոլոր պարտավորությունների, վնասների, կորուստների, ծախսերի, վճարների (ներառյալ՝ իրավաբանական ծառայությունների վճարների) և երրորդ կողմի դատական գործընթացի հետ կապված ծախսերի գումարը՝ Ճամփորդական գործընկերոջ Բովանդակության, Նպատակակետերի, Hotel Center-ի կամ դրա ծառայությունների օգտագործումից կամ սույն Պայմանների խախտումից բխող չափով։
9. Պայմանների գործողության դադարեցում Google-ն իրավունք է վերապահում սահմանափակելու, կասեցնելու կամ դադարեցնելու (ամբողջությամբ կամ մասամբ) Ճամփորդական գործընկերոջ՝ Hotel Center-ի, Ծառայությունների կամ Հաշվի (Հաշիվների) մուտքի կամ օգտագործման իրավունքը՝ 30 օր առաջ գրավոր ծանուցում ուղարկելուց հետո (կամ 30 օրից ավելի վաղ ծանուցումից հետո, եթե պահանջում է օրենքը), եթե (ա) Ճամփորդական գործընկերը խախտում է սույն Պայմանները, որևէ կանոն կամ կիրառելի օրենք(ներ), (բ) Google-ը պարտավոր է դա անել իրավական պահանջով կամ դատարանի որոշմամբ, կամ (գ) Google-ը ողջամտորեն կարծում է, որ Ճամփորդական գործընկերոջ վարքագիծը պատճառում է վնաս կամ առաջացնում է պատասխանատվություն մեկ այլ Ճամփորդական գործընկերոջ, երրորդ կողմի կամ Google-ի համար։ Եթե Ճամփորդական գործընկերը համարում է, որ Hotel Center-ի, Ծառայությունների կամ Հաշվի (Հաշիվների) մուտքի իրավունքը սահմանափակվել, կասեցվել կամ դադարեցվել է սխալմամբ, նա կարող է ծանոթանալ Կանոններում նկարագրված բողոքարկման գործընթացին։ Ճամփորդական գործընկերը ցանկացած պահի կարող է կասեցնել սույն Պայմանները՝ փակելով Հաշիվը (Հաշիվները) և դադարեցնելով Hotel Center-ի օգտագործումը։
10. Փոփոխություններ Պայմաններում Google-ը կարող է ցանկացած պահի ոչ էական փոփոխություններ կատարել սույն Պայմաններում առանց ծանուցման, սակայն Google-ը նախապես կծանուցի սույն Պայմաններում ցանկացած էական փոփոխության մասին։ Պայմանների փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենա և ուժի մեջ կմտնեն այս էջում հրապարակվելուց 15 օր հետո։ Սակայն իրավական նկատառումներով կամ հրատապ իրավիճակներում (օրինակ՝ շարունակական չարաշահումները կանխելու դեպքում) կատարված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն անմիջապես ծանուցումից հետո։
11. Գործող օրենք, Վեճերի լուծում Սույն Պայմաններին կամ Hotel Center-ին առնչվող բոլոր վեճերը կկարգավորվեն Անգլիայի օրենսդրությամբ, և կողմերը համաձայնում են, որ բոլոր վեճերը (մասնավորապես՝ այս Պայմաններին առնչվող) լուծվում են բացառապես Անգլիայի դատարանների օրենսդրության հիման վրա ։ Եթե Ճամփորդական գործընկերը հիմնված է համապատասխան իրավասության տարածքում, Ճամփորդական գործընկերը կարող է նաև դիմել միջնորդության՝ սույն Պայմանների կամ Hotel Center-ի առնչությամբ Google-ի հետ առաջացած վեճը լուծելու համար։ Միջնորդների մասին լրացուցիչ տեղեկությունների և միջնորդության հայտ ներկայացնելու եղանակների մասին մանրամասներին Ճամփորդական գործընկերը կարող է ծանոթանալ այստեղ։ Բացառությամբ գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի՝ միջնորդությունը կամայական բնույթ է կրում, և ո՛չ Ճամփորդական գործընկերը, ո՛չ Google-ը պարտավոր չեն վեճերը լուծել միջնորդի միջոցով։
12. Այլ դրույթներ (ա) Սույն Պայմանները դրանցում նշված առարկայի վերաբերյալ կողմերի ամբողջական համաձայնագիր են և փոխարինում են բոլոր նախկին կամ ներկա գործող համաձայնություններն առարկայի շուրջ, այդ թվում՝ Ճամփորդական գործընկերոջ կողմից սույն Պայմաններն ընդունելուց հետո Hotel Center ուղարկված բովանդակությանն առնչվող՝ Google-ի և Ճամփորդական գործընկերոջ միջև կնքված Բովանդակության օգտագործման լիցենզային պայմանագրերը։ (բ) Ճամփորդական գործընկերը չի կարող որևէ հրապարակային հայտարարություն անել սույն Պայմաններով նախատեսված հարաբերությունների վերաբերյալ (բացառությամբ օրենքով պահանջված դեպքերի)։ (գ) Բացառությամբ Google-ի կողմից Բաժին 10-ում նկարագրված Պայմանների փոփոխության՝ սույն Պայմանների ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի երկու կողմերի հետ, և պետք է հստակ նշված լինի, որ այն փոխարինում է սույն Պայմանները։ (դ) Դադարեցման կամ խախտման մասին բոլոր ծանուցումները պետք է գրավոր լինեն և հասցեագրվեն մյուս կողմի իրավաբանական բաժնին (կամ եթե հայտնի չէ, թե արդյոք մյուս կողմն ունի իրավաբանական բաժին, ապա մյուս կողմի հիմնական կոնտակտային կամ նշված այլ հասցեին)։ Էլեկտրոնային նամակը համարվում է գրավոր ծանուցում։ Google-ի իրավաբանական բաժնի համապատասխան հասցեն է legal-notices@google.com։ Ճամփորդական գործընկերոջն ուղղված բոլոր ծանուցումները կլինեն գրավոր և կուղարկվեն Ճամփորդական գործընկերոջ հաշվում նշված հասցեով։ Google-ին ուղղված մյուս բոլոր ծանուցումները գրավոր կլինեն և կուղղվեն Google-ում Ճամփորդական գործընկերոջ հիմնական կոնտակտային անձին կամ Google-ի կողմից հասանելի այլ եղանակով։ Ծանուցումը կհամարվի ստացված՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հաստատելվուց հետո։ Ծանուցոման այս պահանջները չեն տարածվում իրավաբանական գործընթացների վրա, որոնք կարգավորվում են գործող օրենսդրությամբ։ (ե) Չի համարվի, որ որևէ կողմ հրաժարվել է սույն Պայմաններով նախատեսված որևէ իրավունքից, եթե այդ իրավունքը չի կիրառվել (կամ կիրառվել է ուշացումով)։ (զ) Եթե սույն Պայմանների որևէ դրույթ ճանաչվի անիրագործելի, այդ դրույթը կհանվի, և Պայմանների մնացած դրույթները կշարունակեն գործել ողջ ուժով։ (է) Ճամփորդական գործընկերը չի կարող փոխանցել սույն Պայմաններով նախատեսված որևէ իրավունք կամ պարտավորություն՝ առանց Google-ից գրավոր համաձայնություն նախապես ստանալու։ (ը) Սույն Պայմանների երրորդ կողմի շահառուներ չկան։ (թ) Սույն Պայմանները կողմերի միջև չեն ստեղծում որևէ գործակալություն, գործընկերություն, համատեղ ձեռնարկություն կամ աշխատանքային հարաբերություններ։ (ժ) Բաժիններ 1-ը, 4-ը, 6-ից 9-ը և 11-ից 12-ը կշարունակեն գործել սույն Պայմանների ժամկետի ավարտից կամ դրանց դադարեցումից հետո։ (ի) Կողմերը և դրանց հետ Փոխկապակցված կազմակերպությունները չեն կրում պատասխանատվություն չկատարման կամ ուշացման համար, որն առաջացել է ողջամիտ վերահսկողությունից դուրս հանգամանքների հետևանքով։